
Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով։
Ովսե 4.6
Դպրոց

Օնլայն Աստվածաշնչյան դպրոց (շուտով)
Օնլայն Աստվածաշնչյան դպրոցը հարթակ է, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող քրիստոնյաներին ներգրավվելու Աստծո խոսքի ուսուցման գործընթացի մեջ:
Անկախ այն հանգամանքից, թե որտեղ ես գտնվում, կարող ես միանալ մեզ, ստանալ առողջ հոգևոր սնունդ, աճել և զորանալ որպես հոգևոր անհատ:

Ամենօրյա Աստվածաշնչյան դպրոց
Ամենօրյա Աստվածաշնչյան դպրոցն ավելին է, քան յոթամսյա կրթական ծրագիր:
Այստեղ ուսանողները ոչ միայն ստանում են քրիստոնյայի համար անհրաժեշտ հոգևոր գիտելիք, այլև ամեն օրը սկսում աղոթքով և փառաբանությամբ, վարժեցնում իրենց անձերն աստվածապաշտության, շփվում եկեղեցու հովիվների հետ և վայելում Աստծո ներկայությունը:

Պարգևների դպրոց (շուտով)
Մենք բոլորս Քրիստոսի մարմնի մի մասն ենք, որտեղ ամեն մեկն ունի իր ուրույն դերը և նշանակությունը: Համաձայն Աստվածաշնչի` եկեղեցու յուրաքանչյուր անդամի տրված է որոշակի պարգև, որով նա պետք է ծառայի Աստծո արքայության տարածման և հաստատման գործին:
Պարգևների դպրոցն օգնում է հասկանալու մեր կոչումը, գտնելու և զարգացնելու Աստծուց մեզ տրված պարգևները: