Select Page

Մի քանի տարի շարունակ ունեցել եմ սրտի թեթև և սուր ծակոցներ, սակայն վերջերս դրանք ակտիվացել էին և ավելի էին սրվել: Մի քանի անգամ փորձել եմ գնալ ստուգման, բայց չեմ համարձակվել՝ վախենալով բացասական պատասխանից: Կիրակնօրյա մարգարեական ծառայության ժամանակ հովիվ Կարենը բառ առ բառ խոսեց իմ վախի ու զգացմունքների մասին և ասաց. «Ձեռքդ դիր սրտիդ ու աղոթիր. Տերը քեզ բժշկում է հիմա»: Այդ օրվանից ոչ մի ծակոց չկա: