Select Page

Ես գրում եմ Նովոսիբիրսկից։ Հաճախում եմ «Կյանքի Խոսք» եկեղեցի։ Աղջիկս`Թեհմինեն, ապրում է Մուրմանսկի Ապատիտի քաղաքում։ Երեք օր առաջ Թեհմինեին շտապ օգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց։ Նա ուներ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ և շնչահեղձ էր լինում։ Երեկ երեկոյան՝ աղոթքի եթերի ժամանակ, հովիվ Արթուրն ասաց. «Չվախենա՛ք, դուք վիրուսով վարակված չեք, շուտով ամեն բան անցնելու է: Տիրոջ զորությունը ձեզ վրա լինի»: Այդ ժամանակ աղջիկս ձեռքը դնում է կոկորդին ու հավատում, որ այդ խոսքերն իրեն են վերաբերում: Հովվի խոսելու ընթացքում Տիրոջ զորությունն է իջնում։ Աղջիկս ջերմություն է զգում ականջի և կոկորդի հատվածում։ Տերը բժշկում է նրան։ Փառք ու պատիվ մեր ամենակարող Աստծուն։ Անչափ շնորհակալ եմ Տիրոջից նաև հովիվ Արթուրի համար: