Select Page

 
Հիսուս Քրիստոսի մասին ամենահավաստի ֆիլմը Ո՞վ էր Հիսուս Քրիստոսը: Մրցանակակիր պրոդյուսեր Ջոն Հեյմանն այս հարցին պատասխանում է «Հիսուս» ֆիլմում: Հեյմանի նկարահանած ֆիլմն իրականությանն այնքան մոտ է, որ թվում է, թե մարդ ապրում է Փրկչի հետ առաջին դարի Պաղեստինում: Իրական պատկերն առավել ամբողջական դարձնելու համար, աշխատակազմը մանրամասնորեն ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի հատուկ ճարտարապետությունը, հագուստները, սովորույթներն ու կերակրատեսակները: «Հիսուս» ֆիլմը նկարահանվել է աստվածաշնչյան վայրում՝ Իսրայելում, ավելի քան 5000 իսրայելցիների և արաբների մասնակցությամբ: Փաստերը վերցված են Ղուկասի ավետարանից: Դիտեք այս ֆիլմը և գտեք կյանք վերափոխող պատասխանները: