top of page
Հիսուս Քրիստոսի
փրկագնումը

Աստվածաշնչում ասվում է, որ մենք թանկ գնով ենք գնվել դժոխքից ու մահից, և դա արժեցել է Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի սուրբ և պատվական արյունը։ Գողգոթյան խաչի վրա Նա հեղեց Իր արյունը և վճարեց մեր մեղքերի քավության գինը, որպեսզի ամեն հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհաննես 3.16)։ Ոչ մեկս, անկախ մեր դիրքից և կարողությունից, չէինք կարող  մեր  տալ փրկագինը․ միայն Աստծո անարատ Գառը դա կարող էր անել։ Նա թողեց Երկնքի փառքը և Իր կյանքը զոհեց մեզ համար։ Խաչի վրա տեղի ունեցավ մեծ փոխանակում. մահվան փոխարեն ստացանք կյանք, անեծքի փոխարեն՝ օրհնություն, հիվանդության փոխարեն՝ բժշկություն, կործանման փոխարեն՝ վերականգնում, դատապարտության փոխարեն՝ ներում, տանջանքի փոխարեն՝ ազատագրում։ Ընդունելով Հիսուս Քրիստոսին` դու ընդունում ես Խաչի վրա կատարված քավությունն ու մեծ փոխանակումը։

bottom of page