[push h=”15″]

Աստված կամենում է, որ հավատացյալները ճանաչեն և հարգեն եկեղեցու աշխատողներին, վերակացուներին և խրատողներին: Տարօրինակ է, երբ եկեղեցու անդամները չեն ճանաչում և չեն պատվում իրենց հոգևոր ծառայողներին ու ավագներին, որովհետև գրված է. «… նրանց առավելապես պատվեք սիրով իրենց գործի պատճառով»:[push h=”15″]

Այսօր մարդիկ գերադասում են ապրել իրենց համար և չեն ցանկանում պատվել ուրիշներին, նույնիսկ իրենց ծնողներին: Հարգանք չկա ո՛չ մեծերի, ո՛չ Աստծո ծառայողների նկատմամբ: Այդ պատճառով էլ իրենց կյանքում չեն տեսնում Ավետարանի զորությունն ու օրհնությունները:[push h=”15″]

Կովկասի և Մերձավոր Արևելքի ժողովուրդներն ավելի լավ կհասկանան «պատվել» բառի իմաստը, որովհետև մեզ մոտ ընդունված է պատվել միմյանց: Մենք գիտենք, որ «պատվել» չի նշանակում պարզապես բարևել և անցնել, այլ՝ այնպիսի վերաբերմունք ցույց տալ, որ մարդն իրեն լավ զգա:[push h=”15″]

Իմ կարծիքով, պատվել` նշանակում է գնահատել. պատվելով մարդուն` մենք ցույց ենք տալիս, որ գնահատում ենք նրա աշխատանքը: Նա ոգևորվում է և սկսում է ավելի լավ աշխատել:[push h=”15″]

Ես` որպես հովիվ, ճանաչում և պատվում եմ այն մարդկանց, ովքեր եկեղեցում աշխատում և ծառայում են ինձ հետ: Բոլորովին կարևոր չէ, թե նրանք ինչ պաշտոններ են վարում: Ես հարգում եմ նրանց, որովհետև նրանք ծառայում են Աստծուն, քարոզում Ավետարանը և պտուղ բերում Աստծո արքայության համար: [push h=”15″]

Սիրելինե՛ր, Աստված պատվում է նրանց, ովքեր ծառայում են Իրեն: Եկեք նմանվենք Աստծուն, ճանաչենք և պատվենք մեր մեջ աշխատողներին, վերակացուներին և խրատողներին: [push h=”15″]

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:[push h=”15″]