Առաջին Անգամ

Մահից հետո կյանք կա՞

Արթուր և Լուսինե Սիմոնյաններ

Արթուր և Լուսինե Սիմոնյաններ

Արթուր Սիմոնյան

Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս, Հայաստանի ամբողջաավետարանական եկեղեցիների համագործակցության համանախագահ, սիրված միջազգային քարոզիչ, ով առաքելական ծառայություն է իրականացնում աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

Հովիվ Արթուր Սիմոնյանի քարոզները Քրիստոսակենտրոն են և կյանք փոխող։ Դրանք փոխանցում են Ավետարանի զորությունը և օգնում, որպեսզի քրիստոնյաներն ամուր արմատ գցեն աստվածապաշտության և քրիստոնեական արժեքների մեջ։

Նա հանրաճանաչ գրքերի («Ընտանիք», «Քրիստոնյայի կյանքը», «Մտքի նորոգում») և հեռուստատեսային ծրագրերի հեղինակ է, բազմաթիվ հոգևոր կրթական դպրոցների, այդ թվում ՝ «Պարգևների և կոչման դպրոց»-ի հիմնադիրը։

Ազատ ժամանակ Արթուր Սիմոնյանը սիրում է վարել մոտոցիկլետ և սահել դահուկներով։ Նրա հաճելի զբաղմունքներից է նաև ընթերցանությունը։

Արթուր և Լուսինե Սիմոնյաններն ամուսնացած են ավելի, քան 25 տարի։ Նրանք սիրով լցված և Աստծուն ծառայող օրինակելի ընտանիք են։ Լուսինե Սիմոնյանը հատկապես զբաղվում է քրիստոնյա երիտասարդների հոգևոր զարգացման և ստեղծագործական ավետարանչության աշխատանքներով։

Դու այցելել ես մեզ

Պատահական չէ, որ դու հիմա այստեղ ես, այցելել ես մեզ: Միգուցե դու միայնակության կամ ինչ-որ խնդիրների մեջ ես և զգում ես, որ ոչ ոք չի կարող քեզ օգնել:  Ամեն մեկն ունի մի ցավ, մի տառապանք, որից տանջվում է իր կյանքի ընթացքում: Բայց մենք ունենք Տիրոջից օգնություն: Եթե մեր սիրտը բացենք և խնդրենք Հիսուսին, որ գա և մեզ օգնի, այդ ժամանակ մի չերևացող ձեռք կառաջնորդի մեզ և կհանի ամեն խոր փոսից, որից թվում էր, ելք չկար: Պարզապես, պետք է խնդրել Տիրոջը, և օգնությունը չի ուշանա:
Շատ անգամ ինքներս ենք ստեղծում այդ փոսերը մեղքի պատճառով:

Ո՞րն է մեղքը

Մեղքն այն է, ինչ Աստծուն դուր չի գալիս: Հաճախ մեզ թվում է, թե լավ կյանք ենք վայելում, ուզում ենք մի բան վերցնել այս կյանքից, բայց չենք հասկանում, որ իրականում մեզ համար անեծքներ՝ փոսեր ենք ստեղծում և ընկնում դրանց մեջ: Աստված ուզում է մեզ հանել այդ փոսերից: Հիսուսը Ավետարանում ասում է. «Ես եկա, որ կյանք ունենան և էլ ավելին ունենան»: Այսօր ամեն մեկիս պետք է ավելին: Մինչև այսօր մենք ճաշակել ենք կյանքը, բայց եկեք փորձենք Քրիստոսի հետ ունենալ կյանք և էլ ավելին: Եթե պատրաստ ես, ես քեզ կառաջնորդեմ աղոթքի, որպեսզի ընդունես Քրիստոսին որպես քո Տեր և Փրկիչ:

Աղոթք

Սիրելի´ Հայր, ես գալիս եմ Քեզ մոտ՝ Հիսուս Քրիստոսի անունով: Խնդրում եմ՝ եղիր իմ Տերը և Փրկիչը: Հիսո´ւս, շնորհակալություն Քո՝ խաչի վրա թափված արյան համար: Խնդրում եմ՝ ների´ր իմ մեղքերը և մաքրի´ր ինձ: Այսօրվանից իմ կյանքը տալիս եմ Քեզ, առաջնորդի´ր ինձ. ես ունեմ Քո օգնության կարիքը: Ամեն:
Եթե դու ինձ հետ աղոթեցիր այս աղոթքը և ուզում ես ավելին իմանալ Աստծո մասին, խնդրում եմ՝ գրի´ր մեզ: Մենք կփորձենք օգնել քեզ և պատասխանել քո հարցերին: Աստծո օրհնությունը լինի քեզ վրա, և Քրիստոսի սերը ուղեկցի քեզ: Ամեն:

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են 1993-2020©

Հաշվետվություններին կարող եք ծանոթանալ այստեղ