[push h=”15″]

Սահմանափակ կարողություններով մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ,   «Կյանքի Խոսք» եկեղեցու սոցիալական ծառայությունը,  դեկտեմբերի 3-ին գեղեցիկ անակնկալ էր պատրաստել վերջիններիս համար:

Հաշմանդամների ծառայության պատասխանատու Ջուլյա Մակարյանի խոսքով՝ իրենց նպատակն է՝ մարդկանց ուրախություն պարգևել և փոխանցել փրկության բարի  լուրը. «Մենք սիրում ենք ուրախացնել նրանց, բայց մեր ամենակարևոր նպատակը՝ փրկության Ավետարանը քարոզելն է: Մեր մեծ ցանկությունն է, որ նրանք ճանաչեն Փրկչին: Այս միջոցառումը ավետարանելու ևս մեկ հնարավորություն է, իսկ այն  ժպիտը, որը հայտնվում է մարդկանց դեմքին այս օրվա ընթացքում, պարզապես անփոխարինելի է»: [push h=”15″]

Ցերեկույթի ժամանակ իրենց ելույթով հանդես եկան «Իխտուս» փառաբանության խմբի երիտասարդները: Օրվա հերոսներին սպասվում էր անակնկալ. նրանց համար պատրաստվել էին յուրահատուկ նվերներ և ճաշկերույթ:[push h=”15″]

Եվ արտասովորնն այն էր, որ տոնական հյուրասիրությունը կազմակերպել էին գթություն ծառայության խոհարարական խմբակի սաները: Նրանք երկու օր շարունակ մեծ խանդավառությամբ կազմել էին ճաշացանկը և մեծ վարպետությամբ պատրաստել ուտեստները:[push h=”15″]

«Մենք ունենք տարբեր խմբակներ, որտեղ մեր մասնակիցները կարողանում են բացահայտել իրենց տաղանդները. չէ՞որ յուրաքանչյուրիս ներսում կա Աստծուց դրված տաղանդ»,- նշեց  Ջ. Մակարյանը:[push h=”15″]

Ամբողջ աշխարհում այսօր ապրում է գրեթե  1 միլիարդ սահմանափակ կարողության տեր մարդ` կազմելով երկրագնդի բնակչության  15 տոկոսը: [push h=”15″]