[push h=”30″]

Հույսով դավանություն, հավատք և խոստմունքի իրականացում: Այս մասին հոկտեմբերի  31-ի և նոյեմբերի 1-ի եկեղեցական ծառայություններին  խոսեց հովիվ Արթուր Սիմոնյանը:[push h=”15″]

Աստվածաշնչում շատ է խոսվում հույսի մասին: Հովիվ Արթուրը, մեջբերելով սուրբգրային խոսքեր, ներկայացրեց, թե որն է հույսը, ինչ դեր ունի քրիստոնյայի կյանքում, և ինչու հաճախ մարդկանց հույսերը չեն արդարացվում:[push h=”15″]

«Երբեմն թվում է, թե հույսն ուղղակի մեզ մխիթարելու համար է, սակայն, երբ թերթենք Աստծո Խոսքը, կտեսնենք, որ առանց հույսի նույնիսկ հավատալ չենք կարող»,- ասաց հովիվ Արթուրը:[push h=”15″]

Հույսը երբեք չի կարող արդարացված չլինել և իրապես կգործի մեր կյանքում, եթե բխում է  Տիրոջ Խոսքից, և մենք էլ այն գործադրում ենք ճիշտ ուղղությամբ:[push h=”15″]

Հովիվ Արթուրը կոչ արեց հույսով դավանել այն, ինչի կարիքն ունենք, և շարունակել աղոթել, մինչև մեր ներսում հավատք կծնվի, որն էլ, համաձայն Եբրայեցիների թղթի, հուսացած բաների հաստատությունն ու չերևացող բաների ապացույցն է (Եբր.11.1):[push h=”15″]

«Հույսդ հաստա՛տ պահիր: Մենք ունենում ենք հիասթափություններ, լինում են պահեր, երբ ուղղակի չենք կարողանում հավատալ, որ կարող է ամեն ինչ լավ վերջանալ: Բայց հույսն է, որ օգնում է մեզ վերականգնվել, կրկին հավատալ  և տեսնել իրականություն դարձած հրաշքը: Հույսով դավանությունը հրաշքիդ սկիզբն է: Սկսի՛ր աղոթել, դավանել ու հավատալ»,- եզրափակեց հովիվ Արթուրը:[push h=”15″]

«Պինդ բռնենք հույսի դավանությունը՝ անսայթաք, որ հավատարիմ է Խոստացողը» (Եբր.10.23) ։ [push h=”15″]

Ծառայության վերջում հովիվ Արթուրի առաջնորդությամբ ներկաներն աղոթեցին իրենց հույսը վերագտնելու համար: Կային նաև արդեն իսկ իրականացած հրաշքներ.[push h=”15″]

Կարապետյան Արուսյակը վկայեց. «Տարիներ շարունակ ոսկորների ցավ եմ ունեցել, որն ինձ շատ էր տանջում: Բայց շաբաթ օրվա ծառայության ժամանակ ես ազատվեցի այդ ցավից, փա՛ռք Ամենակարող Աստծուն»:[push h=”15″]

Տաթև Բարսեղյանն էլ ասաց, որ Կարլ Գուստավ Սևերինի ծառայության ժամանակ տեղի ունեցած աղոթքից հետո՝ հենց այդ երեկո նա բժշկվել է միզաքարային հիվանդությունից, ինչպես նաև ոտքերի հատվածում եղած բշտիկներից:[push h=”15″]

[vc_row][vc_column][vc_masonry_media_grid element_width=”6″ grid_id=”vc_gid:1446380989276-f953f9fd-dd4d-9″ include=”6132,6131,6130,6129″][/vc_column][/vc_row]