Միշտ հիշի՛ր, թե ով ես դու… դու հաղթո՛ղ ես: [push h=”15″]

Փետրվարի 5-ին մեկնարկեց մեր սիրելի կանանց շա՜տ սպասված կոնֆերանսը: «…Ինչպես Երկնքում» խորագիրը կրող կոնֆերանսի տոնական բացումն ուղեկցվեց թմբուկավորների համազարկով, հայկական ավանդական պարով և հրաշալի փառաբանությամբ:[push h=”15″]

«Մենք այսօր այստեղ ենք, որովհետև սիրում ենք Հիսուսին»,- իր ողջույնի խոսքում նշեց հովիվ Լուսինե Սիմոնյանը: Նա նաև պարզաբանեց խորագրի ընտրությունը, որը պայմանավորված է Տերունական աղոթքի տողերով. «…Թող Քո կա՛մքը լինի երկրի վրա՝ ինչպես որ Երկնքում է»:[push h=”15″]

Երբ մտածում ենք Երկնքի մասին, հասկանում ենք լույս և ոչ թե խավար, սրբություն և ոչ թե պղծություն: Մտածելով Երկնքի մասին՝ հասկանում ենք փառավոր գեղեցկություն: Համաձայն Աստծո Խոսքի՝ մենք կարող ենք այս ամենը տեսնել երկրի վրա` ինչպես Երկնքում:[push h=”15″]

Դրա համար մենք պետք է ունենանք ուժ, համառություն և զորություն: Հովիվ Լուսինեն նշեց, որ այդ զորությունը Սուրբ Հոգին է, առանց Նրա մեր մեջ ոչ մի փոփոխություն էլ չի լինի:[push h=”15″]

«Աստծո արքայությունը ուտելիք և խմելիք չէ, այլ՝ արդարություն և խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով» (Հռոմ. 4.17):[push h=”15″]

«Մենք պետք է պահպանենք մեր խաղաղությունն ու ուրախությունը՝ անկախ  իրավիճակներից»,- եզրափակեց հովիվ Լուսինեն՝ ավելացնելով, որ երբ «Երկինքը» մեր ներսում է, անհնարինը դառնում է հնարավոր:[push h=”15″]

Հովիվ Լուսինեի պատգամին հաջորդեցին անակնկալներ.[push h=”15″]

«Life» պարային խմբի տղաների գեղեցիկ կատարումը ամբողջացրեց բացման արարողությունը:[push h=”15″]