Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

13.05.2021 / Իր սրտին ապավինողը հիմար է, բայց իմաստության մեջ վարվողը կպրծնի: Առակաց 28.26

Մարդիկ հաճախ ասում են. «Սիրտս վկայում է, որ այսպես կամ այնպես վարվեմ» և շարժվում են ոչ թե Տիրոջ խոսքով, այլ իրենց սրտի առաջնորդությամբ: Սակայն Աստվածաշնչում պարզ գրված է. «Իր սրտին ապավինողը հիմար է…»:
Սիրտը կարող է մարդուն տանել սխալ ճանապարհներով: Հիշեք, թե քանի անգամ եք սխալներ գործել անձնական կյանքում, ընտանիքում կամ աշխատանքի բնագավառում՝ լսելով ձեր սրտի ձայնին: Սրտին լսողը միշտ էլ տուժում է:
Գրված է. «…իմաստության մեջ վարվողը կպրծնի»: Իմաստությունն Աստծո մեջ է: Ուստի շատ կարևոր է, որ մեր սիրտն Աստծուն լսի: Այդ ժամանակ չենք սխալվի:
Դավիթ թագավորն ասում է. «Սուրբ Հոգին ասաց իմ հոգուն»: Աստծո Խոսքը մեր սրտին հասնում է Սուրբ Հոգու միջոցով: Եթե մեր սիրտն Աստծուց առաջնորդություն չունի, չենք կարող ճիշտ ընթացք ունենալ:
Սիրելինե’ր, այսօրվա իմ կոչն է, որ առաջնորդվենք ոչ թե մեր սրտով, այլ Սուրբ Հոգով և Աստծո Խոսքով:
Աստված օրհնի ձեզ: Ամե’ն: