Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա խոսք

16.09.2020 / Որովհետև քո Եհովա Աստվածը ման է գալիս քո բանակի մեջ, որ քեզ ազատի և քո թշնամիները քո ձեռքը մատնի. ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ Նա քեզ վրա մի աղտեղություն տեսնելով քեզանից չզզվի:Երկր. Օրինաց 23.14

Աստված ման է գալիս քո բանակի մեջ: Միգուցե հարցնես` ո՞րն է իմ բանակը: Դա կարող է լինել քո ծառայությունը, աշխատանքը, ընտանիքը:

Մենք աղոթում ենք, որ Տերը գա և մեզ ազատի մեր թշնամիներից: Սակայն երբեմն մեր կյանքում այնքան մեղք կամ պղծություն է լինում, որ Աստված մեր աղոթքներին պատասխանելու փոխարեն միգուցե զզվում և հեռանում է մեզնից: Աստվածաշունչն ասում է. «…ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ Նա քեզ վրա մի աղտեղություն տեսնելով քեզանից չզզվի»:

Սիրելի’ս, մաքո’ւր պահիր քո բանակը: Թող քո կյանքում ոչ մի պիղծ, անմաքուր բան չլինի: Սրբի’ր քո անձը և Տիրոջը դիմավորիր սրբության մեջ, որպեսզի Տերը թագավորի քո բանակում և քո թշնամիներին քո ձեռքը մատնի: Ամե’ն: