Հուդան մեզ կոչ է անում, որպեսզի գնանք ոչ թե մեր ցանկությունների, այլ Աստծո ետեւից: Կան ցանկություններ, որոնք Տիրոջից չեն, եւ Աստվածաշունչը դրանք կոչում է ամբարիշտ ցանկություններ:
Մեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, թե որոնք են այդ ցանկությունները, որովհետեւ զգում է իր խղճի կամ Սուրբ Հոգու հանդիմանությունը:
Գրված է, որ վերջին ժամանակներում ծաղր անողներ կլինեն, այսինքն` մարդիկ, ովքեր կծաղրեն Աստծո Խոսքը եւ այն ճշմարտությունը, որ Աստծուց է բխում:
Մենք ապրում ենք վերջին ժամանակներում եւ իսկապես հանդիպում ենք այդպիսի մարդկանց:
Սիրելինե’րս, դադարե’ք ծաղրելուց եւ մի’ գնացեք ձեր ամբարիշտ ցանկությունների ետեւից: Հետեւե’ք Տիրոջը եւ լցվեք Նրա ցանկություններով:
Աստված օրհնի ձեզ: Ամեն: