Выбрать страницу

Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով։

Ովսե 4.6

Օնլայն Աստվածաշնչյան դպրոցը հարթակ է, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող քրիստոնյաներին ներգրավելու Աստծո խոսքի ուսուցման գործընթացի մեջ:

Մեր նպատակն է Աստծո գիտությունը դարձնել հասանելի բոլորի համար․ կրթել գրագետ քրիստոնյաներ:

Վեցամսյա դասընթացի շրջանակներում դասավանդվում են Աստվածաշնչի հիմքային ուսմունքները, իսկ ուսանողները Zoom հավելվածի միջոցով կարողանում են շփվել անմիջապես եկեղեցու հովիվների հետ, քննարկել իրենց հուզող հարցերը:

Անկախ այն հանգամանքից, թե որտեղ ես գտնվում, կարող ես միանալ մեզ, ստանալ առողջ հոգևոր սնունդ, աճել և զորանալ որպես հոգևոր անհատ:

ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ
  1. Աշակերտություն
  2. Հավատացյալի իշխանություն
  3. Աստվածաշնչի հեղինակություն
  4. Մեռած գործերից ապաշխարություն
  5. Վերստին ծնունդ
  6. Մկրտությունների մասին ուսմունք
  7. Հավատք
  8. Ձեռնադրություն
  9. Արդարություն
  10. Աղոթք
  11. Եկեղեցի
  12. Փառաբանություն
  13. Չարչարանքներ
  14. Սուրբ Հոգու պարգևներ
  15. Սրբություն
  16. Ծոմ
  17. Արյան ուխտ
  18. Շնորհք
  19. Ուսմունք վերջին օրերի մասին և այլն:

Օնլայն Աստվածաշնչյան դպրոցի հերթական փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից: Ընդունվել կարող են վերստին ծնված, 17 տարին լրացած բոլոր քրիստոնյաները աշխարհի ցանկացած վայրից: Դասերը կլինեն տեքստային, տեսահոլովակներրի և աուդիոդասերի տեսքով։

Ընդունելության համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը։

Առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող էք զանգահարել +37498544425 հեռախոսահամարին, կամ գրել bibschool@wolarm.org էլեկտրոնային փոստին։