Սուրբ Ծննդյան կոնֆերանս

Սուրբ Ծննդյան կոնֆերանս

Սուրբ Ծննդյան կապակցությամբ հունվարի 5-ին և 6-ին ունեցանք տոնական կոնֆերանս։

Զորավոր Խոսքով կիսվեցին հովիվ Արթուր Սիմոնյանը և միջազգային ավետարանիչ Կարլ Գուստվ Սևերինը։ Մանկապատանեկան ծառայության մանսնակիցները ներկայացան երաժշտական և պարային գեղից ներկայացմամբ։ Այդ օրերին եկեղեցում տիրում էր ջերմ և տոնական տրամադրություն։

Սուրբ Ծննդյան տոնակատարությունը մենք  ավարտեցինք Հյուսիսային պողոտայում՝ փառաբանելով մեր Փրկչին, ավետարանելով մարդկանց և քաղաքի սրտից աղոթք բարձրացնելով Աստծուն՝ օրհնելով Հայաստանը, մեր ազգը և կառավարությանը։