Հոբի գիրքը խորը և իմաստալից գիրք է: Հոբին կոչում են երանելի, թեև նա անցավ ամենատարբեր հալածանքների և չարչարանքների միջով: Նա մի անձնավորություն էր, ով փորձվեց և ընտիր գտնվեց: [push h=”15″]

Սատանան կասկածի ենթարկեց մարդու հավատարմությունը, բայց Հոբն ապացուցեց, որ եթե մարդը սիրում է Աստծուն, այդ սերը հավիտյան է: Սատանան տեսավ, որ եթե Աստծո զավակները որոշում են կայացնում հետևելու Տիրոջը, մինչև վերջ հավատարիմ կմնան:[push h=”15″]

Հոբն ասում էր. “…այն երկյուղալի բանից, որ վախենում էի, հանդիպեց ինձ, և ինչից որ սարսրում էի, հասավ ինձ”: Պարզվում է, որ այս աշխարհում իսկապես նման բան կա` ինչից վախենում ես, գլխիդ է գալիս: Մասնագետները նույնպես ասում են, որ եթե մարդը վախենում է ինչ-որ բանից, օրինակ` գլխացավից, անպայման գլխացավ կունենա:[push h=”15″]

Սա բացատրվում է նրանով, որ վախը նույնպես հավատք է: Եթե մարդը մի բանի հանդեպ հավատք չունենա, երբեք չի վախենա դրանից: Ահա թե ինչու պետք է գնալ եկեղեցի, լսել Աստծո Խոսքը, շփվել հավատացյալների հետ: Այս ամենը մեզ կօգնի՝ լցվելու Աստծո հավատքով, ոչ թե հավատալու և սպասելու սխալ բաների: Վախը քայքայում է առողջությունը: Տեղ մի՛ տուր վախին քո կյանքում:[push h=”15″]

Եթե Աստծո Խոսքում ասվում է` ինչից վախենում էի, հանդիպեց ինձ, ուրեմն ավելի լավ է Աստծուց վախենալ: Շատ անգամ մարդիկ չեն վախենում շնություն գործելուց, բայց վախենում են առնետներից, միջատներից: Եթե Տիրոջից վախենանք, այլևս ոչ մի բանից չենք վախենա, նույնիսկ մահից:[push h=”15″]

Այսօրվա իմ խորհուրդն է, որ Աստծո երկյուղ ունենաք: Վախեցե՛ք Աստծուց, և Աստված կհանդիպի ձեզ: Երբ Նա գա, ձեզ կօրհնի, որովհետև Նա սիրող Հայր է:[push h=”15″]

Եղեք օրհնված: Հետևե՛ք Աստծուն: Ամե՛ն:[push h=”15″]

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

Որովհետև այն երկյուղալի բանից, որ վախենում էի, ինձ հանդիպեց, և ինչից որ սարսում էի, հասավ ինձ: [push h=”15″]

Հոբ 3.25[push h=”15″]

Հոբին կոչում են երանելի. նա այն անձնավորությունն էր, ով դիմացավ ամենատարբեր հալածանքներին և չարչարանքներին, փորձվեց և ընտիր գտնվեց: Սատանան կասկածում էր մարդու հավատարմությանը, բայց Հոբն ապացուցեց, որ եթե մարդը սիրում է Աստծուն, հավիտյան հավատարիմ կլինի: Եթե Աստծո զավակները որոշում են կայացնում հետևելու Տիրոջը, մինչև վերջ կպահեն իրենց որոշումը:[push h=”15″]

Հոբի գրքում գրված է. “…այն երկյուղալի բանից, որ վախենում էի, հանդիպեց ինձ, և ինչից որ սարսրում էի, հասավ ինձ”: Մեր լեզվով ասած՝ ինչից վախենում էի, գլխիս եկավ: Պարզվում է, որ աշխարհում իսկապես նման բան կա. ինչից վախենում ես, դա էլ հանդիպում է քեզ: Մասնագետները նույնպես ապացուցում են, որ եթե մարդը վախենում է ինչ-որ բանից, օրինակ` գլխացավից, անպայման գլխացավ կունենա:[push h=”15″]

Դա բացատրվում է նրանով, որ վախը նույնպես հավատք է: Եթե մարդը չհավատա, երբեք չի վախենա: Ահա թե ինչու պետք է եկեղեցի գնալ, Աստծո Խոսքը լսել, շփվել հավատացյալների հետ: Դա մեզ կօգնի՝ լցվելու Աստծո հավատքով, ոչ թե բացասական սպասումներով: Վախը քայքայում է առողջությունը: Թույլ մի՛ տվեք, որ այդ զգացումը գործի ձեր կյանքում:[push h=”15″]

Եթե Աստծո Խոսքն ասում է. “…ինչից վախենում էի, հանդիպեց ինձ”, ուրեմն ավելի լավ է Աստծուց վախենալ: Շատ անգամ մարդիկ չեն վախենում շնություն գործելուց, բայց վախենում են առնետներից, միջատներից: Շատերն էլ վախենում են մահից:[push h=”15″]

Սիրելինե՛ր, եթե Տիրոջից վախենաք, այլևս ոչ մի բանից չեք վախենա: Աստծո երկյուղ ունեցե՛ք, և Աստված կհանդիպի ձեզ: Երբ Նա գա, կօրհնի ձեզ, որովհետև Նա սիրող Հայր է:[push h=”15″]

Եղեք օրհնված: Ամե°ն:[push h=”15″]

***[push h=”15″]
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:[push h=”15″]