Եկեղեցական մեծ հավաքույթներ
Շաբաթ | 18։00
Կիրակի | 12։00
Եկեղեցում գործող ծառայությունների գրաֆիկին և այլ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել «Գրաֆիկներ» բաժին, ինչպես նաև հետևել մեզ մեր սոցիալական հարթակներում՝ Facebook, Instagram, Telegram։
Ե՞րբ և որտե՞ղ են տեղի ունենում եկեղեցական մեծ հավաքույթները
Եկեղեցական մեծ հավաքույթների ժամանակ գործում է անգլերեն և ռուսերեն թարգմանություն։ Ականջակալները ստանալու համար անհրաժեշտ է մոտենալ տեղեկատվական բաժին։
Ինչպես նաև յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 11:00-ին, եկեղեցու աղոթքի դահլիճում անցկացվում են ռուսերեն հավաքույթներ ռուսախոս ազգերի ներկայացուցիչների համար։
Կարո՞ղ են արդյոք հայերեն չհասկացող մարդիկ մասնակցել եկեղեցական հավաքույթներին
Ձեր աղոթքի խնդրանքը կարող եք ուղարկել մեր աղոթքախմբերին՝ սեղմելով այստեղ և «Աղոթքի սենյակ» բաժնում գրելով Ձեր աղոթքի կարիքը։
Ինչպես նաև կարող եք թղթի վրա գրված տարբերակով դա փոխանցել եկեղեցու կարգուկանոնի ծառայողներին շաբաթ կամ կիրակի օրվա եկեղեցական հավաքույթից առաջ։
Ինչպե՞ս կարող եմ ուղարկել իմ աղոթքի խնդրանքը
Փա՜ռք Ամենակարող Աստծուն։ Սիրով սպասում ենք Ձեր հրաշքի վկայությանը, որը կարող եք ուղարկել մեզ՝ սեղմելով այստեղ և լրացնելով «Վկայություն» հատվածում գտնվող պատուհանը։
Ինչպե՞ս կարող եմ պատմել իմ կյանքում Տիրոջ կատարած հրաշքի մասին
Հավվական խորհրդատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ և գրանցվել
«Հովվական խորհրդատվություն» հատվածում, ինչպես նաև գրանցվել շաբաթ և կիրակի օրերին՝ եկեղեցական հավաքույթներից առաջ կամ հետո, տեղեկատվական բաժնում։ Մեր հովիվները կապ կհաստատեն Ձեզ հետ։
Ինչպե՞ս կարող եմ ստանալ հովվական խորհրդատվություն
Մասնագիտական (հոգեբանական) խորհրդատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ և գրանցվել «Մասնագիտական խորհրդատվություն» հատվածում։ Մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ։
Կարո՞ղ եմ արդյոք ստանալ մասնագիտական (հոգեբանական) խորհրդատվություն
Դժոխքը չի ստեղծվել մարդկանց համար, այլ՝ սատանայի և այն հրեշտակների, որոնք ապստամբեցին Աստծո դեմ: Սրա մասին մենք կարդում ենք Մատթեոս 25․41-ում․ Հիսուսն ասում է, որ հավիտենական կրակը պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար։ Սուրբ Գիրքը նաև սովորեցնում է, որ Տերը երկայնամիտ է մեր նկատմամբ, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորչի, այլ՝ որ բոլորը ապաշխարության հասնեն (2 Պետրոս 3․9): Աստված ուղարկեց Հիսուսին՝ մահանալու մեր փոխարեն, որպեսզի հաշտեցնի մեղավոր մարդկանց Իր հետ: Ամեն մարդ ունի կամք՝ ընտրության հնարավորություն, և տարբերվում է ռոբոտներից, որոնք նախօրոք ծրագրավորված են: Աստված ոչ ոքի դժոխք չի ուղարկում: Դա երբեք Նրա ծրագիրը չի եղել: Իրականում, Աստծո սիրտը ցավում է, երբ Իր պատկերով ստեղծված մարդը գիտակցաբար այնպիսի որոշում է կայացնում, որը տանում է դժոխք:
Հիսուսը թանկ գին է վճարել, որ մենք հավիտենական կյանք ունենանք, ուստի ընտրությունը մերն է: Մարդիկ կհայտնվեն դժոխքում, երբ խոսքով ու գործով մերժեն այն, ինչ Հիսուս Քրիստոսն արել է իրենց համար խաչի վրա:
Ինչպե՞ս կարող է սիրող Աստված դժոխք ուղարկել մարդկանց
Հնարավոր չէ, որ բոլոր կրոնները ճշմարիտ լինեն, քանի որ միայն Հիսուս Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար և հարություն առավ, որպեսզի մեզ հավիտենական կյանք պարգևի: Կան շատ առաջնորդներ, որոնց մարդիկ երկրպագում են իրենց ասածների և կատարածների համար, բայց նրանցից ոչ մեկն էլ չմահացավ մարդկության մեղքերի համար: Ի տարբերություն մյուս կրոնների, երբ մարդը պետք է վաստակի իր փրկությունը գործերով, քրիստոնեության մեջ հենց Աստծո Որդին Ինքը վճարեց այդ գինը․Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, վերցրեց ողջ մարդկության մեղքն Իր վրա, խաչվեց, մահացավ և երրորդ օրը հարություն առավ: Անհրաժեշտ է շուրթերով Հիսուս Քրիստոսին Տեր դավանել և սրտում հավատալ, որ Նա հարություն առավ մեռելներից․ այսպես անելով՝ մարդը կստանա հոգու փրկություն (Հռոմեացիս 10․9):
Ինչո՞ւ եք ասում, որ միայն քրիստոնեությունն է ճշմարիտ
Աստվածաշնչի՝ Հռոմեացիներին ուղղված թղթի 5․12-ում գրված է, որ երբ Ադամը մեղք գործեց, մեղքը մտավ ողջ մարդկային ցեղի մեջ: Ադամի մեղքը մահ բերեց, ուստի մահը տարածվեց յուրաքանչյուրի վրա, ըստ որում յուրաքանչյուրը մեղանչեց: Այս աշխարհի չարիքը հենց այդ սկզբնական մեղքի հետևանքն է:
Մեղքի պատճառով սատանան իշխանություն ստացավ չարիք գործելու երկրի վրա: Ուստի մենք պետք է հասկանանք, որ ամեն բան չէ, որ Աստծո ձեռքի գործն է, և զգուշանանք, որ սատանայի գործածը չվերագրենք Աստծուն։