Select Page

«…Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, Ինձ արիք»

(Մաթևոս 25.40)

Ինչ է ZOOM ավետարանչական ծրագիրը

Տարիներ առաջ մեր եկեղեցու երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկեց ZOOM ավետարանչական ծրագիրը, որը շարունակում է գործել և պտուղ բերել մինչ այսօր:

Այցելելով Հայաստանի տարբեր գյուղեր՝ երիտասարդներն այնտեղի բնակիչներին են փոխանցում եկեղեցու կողմից հավաքված հագուստն ու իրերը, ինչի կարիքը գյուղի բնակիչները շատ ունեն:

Իսկ մանկական ծառայության ծառայողների այցը ժպիտներ ու երջանիկ պահեր է պարգևում այնտեղի երեխաներին, որոնցից շատերն իրենց կյանքում երբևէ չեն հանդիպել ծաղրածուների, չեն մասնակցել մանկական ուրախ ծրագրերի:

Ժողովրդական երգերի համերգը, քաղցր հյուրասիրությունն ու ծառայողների կողմից ցուցաբերված սերն ու ջերմությունը  օրը վերածում են իսկական տոնի նաև մեծերի համար: Ծրագրի շրջանականերում գյուղում կազմակերպվում են նաև սպորտային միջոցառումներ և անվճար գեղեցկության սրահ, որտեղ կամավոր մասնագետները սիրով ծառայում են գյուղի բնակիչներին:

Ուշադրություն, օգնություն, սեր, ջերմություն և փրկության խոսք. հենց սա ենք ձգտում փոխանցել մարդկանց՝ ցույց տալով, որ Աստված անտարբեր չէ նրանց կարիքների նկատմամբ:

ԱՎԵԼԻՆ

Տեսադարան

Բաժիններ

Հովվի բլոգ
Հովվի բլոգ
Ճանաչիր Աստծուն

Նոր այցելու

Հովվի բլոգ
Դպրոց
Գիրք նվեր
Խորհրդատվություն