Выбрать страницу

Մենք ավետարանական հավատքի քրիստոնյաներ ենք։

Ով ենք մենք

Մենք ավետարանական հավատքի քրիստոնյաներ ենք։ Մեր փափագն է կիսվել Ավետարանի Բարի լուրով և Հիսուս Քրիստոսի սերն ու բարությունը փոխանցել յուրաքանչյուրին։

Եկեղեցու գոյության 30 տարիների ընթացքում համայնքներ են ձևավորվել Հայաստանի տասնյակ քաղաքներում և գյուղերում, ինչպես նաև արտերկրում։

Աղոթքը, երկրպագությունը, Ավետարանի քարոզն ու գթությունը մեր աստվածապաշտության և ապրելակերպի անբաժան մասն են։ Մենք քարոզում ենք խաչված և հարություն առած Հիսուս Քրիստոսին։

Եթե կունենաք հարցեր, հոգևոր զրույցի կարիք կամ կուզենաք միանալ մեր հավաքույթներին, պատրաստ ենք սիրով արձագանքել։

Արթուր և Լուսինե Սիմոնյաններ

Արթուր և Լուսինե Սիմոնյաններն ամուսնացած են 27 տարի։ Նրանք սիրով լցված և Աստծուն ծառայող ընտանիք են, հոգատար ծնողներ ու արդեն նաև՝ պապիկ ու տատիկ:

Ավելի քան 25 տարվա հովվական ծառայության ընթացքում նրանք անձնվեր աշխատանք են տանում եկեղեցու շինության համար։

Արթուր Սիմոնյանը սիրված քարոզիչ է աշխարհի տարբեր ազգերի մեջ։ Նրա պարզ, բայց խորը քարոզները, հեռուստահաղորդումներն ու գրքերը մեծ ճանաչում են վայելում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։  

Մեր թանկագին հովիվները ունեն սիրտ՝ ծառայելու թե՛ երիտասարդներին, և թե՛ ծերերին։ Նրանք բարձրացրել են նվիրված հովիվների, ավագների, ծառայողների մեծ բանակ, որոնց ծառայության շնորհիվ վերականգնվել են բազմաթիվ կոտրված ընտանիքներ, բժշկվել են վիրավոր սրտեր, Քրիստոսին են եկել Աստծուն փնտրող շատ մարդիկ։

Մեր գործունեությունը

Սոցիալական հայեցակարգ

Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ մեր ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ, որը համակարգված ձևով  տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն եկեղեցական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների մեր սկբունքային մոտեցումների մասին՝ հիմնված Աստվածաշունչ մատյանի, քրիստոնեական դավանաբանության և պրակտիկայի, ինչպես նաև նախորդ սերունդների եկեղեցական փորձի վրա։

Մեր գործունեությունը

Սոցիալական հայեցակարգ

Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ մեր ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ, որը համակարգված ձևով  տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն եկեղեցական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների մեր սկբունքային մոտեցումների մասին՝ հիմնված Աստվածաշունչ մատյանի, քրիստոնեական դավանաբանության և պրակտիկայի, ինչպես նաև նախորդ սերունդների եկեղեցական փորձի վրա։

Մեր նպատակը

}

Շուրջօրյա պաշտամունք (24/7/12)

«Կրակը սեղանի վրա միշտ վառած լինի, պիտի չհանգչի» (Ղևտացիների 6.13):

Տարածել Ավետարանի Խոսքը

«Գնացե՛ք բոլոր աշխարհքը, ավետարանը քարոզե՛ք ամեն արարածի» (Մարկոս 16.15):

Օգնել կարիքավորներին

«Քո ժողովուրդը բնակվեց այնտեղ, Քո քաղցրությունով կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ո՛վ Աստված» (Սաղմոս 68.10):

l

Աստծո ժողովրդին կրթել հոգևոր գիտությամբ

«Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով» (Ովսէ 4.6):

 

Բաժիններ

Հովվի բլոգ
Հովվի բլոգ
Ճանաչիր Աստծուն

Նոր այցելու

Հովվի բլոգ
Դպրոց
Գիրք նվեր
Խորհրդատվություն