Վկայություններ
   

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մորաքույրս թունավոր զոբ ուներ: Տարիներ առաջ նրան վիրահատեցին, սակայն վիրահատությունից հետո դարձյալ իրեն լավ չէր զգում: Ամբողջ դեմքը, պարանոցը և մարմնի մյուս մասերը միշտ այտուցված էին։ Կիրակնօրյա ծառայության ժամանակ քարոզիչն աղոթեց և ասաց, որ Տերը բժշկում է մի կնոջ, ում պարանոցի վրա այտուցվածություն կա: Մորաքրոջս պարանոցի ամբողջ այտուցվածությունն իջավ, Աստված բժշկեց նրան։ Մինչ ծառայությունը, նա այնքան վատ էր զգում, որ աղջիկը զանգահարել էր բժշկին և պայմանավորվել հանդիպման համար: Սակայն, փառք Հիսուսին, այլևս բժշկի գնալու անհրաժեշտություն չկա։ Աստված օրհնի ձեզ, շնորհակալություն:
Լուիզա Միքայելյան

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ես 21 տարեկան եմ, ապրում եմ Թուրքիայում՝ Ստամբուլում: Արթուր Սիմոնյանի քարոզի ընթացքում աղոթք եղավ պոռնոգրաֆիայից կախվածություն ունեցող մարդկանց ազատագրման համար: Ես կապված էի այդ մեղքով և ուզում էի ազատվել: Դրա պատճառով չէի կարողանում Աստվածաշունչ կարդալ, աղոթել, ծառայել Աստծուն, բայց աղոթքից հետո ազատվեցի: Հիմա կարդում եմ, աղոթում եմ ու պատրաստ եմ Աստծո Խոսքը տարածելու:
Մարտուն

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկ շաբաթ առաջ խնդրել էի, որ աղոթեք ինձ համար. կրծքավանդակի հատվածում ցավեր ունեի: Աղոթքի եթերից հետո մարմինս կարծես վառվում էր և ուժեղ ցավում: Երկու օր հետո ցավն անցավ: Գնացի բժշկի, ստուգեցին և ասացին, որ ամեն ինչ կարգին է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ կարող ենք դիմել ձեզ և խնդրել, որ աղոթեք մեզ համար: Անչափ շնորհակալ եմ մեր բոլոր հովիվներից: Թող Աստված օրհնի բոլորին: Մերի

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ես բնակվում եմ Ֆրանսիայում, հետևում եմ ձեր ամենօրյա եթերներին: Օրեր առաջ հովիվ Արթուր Սիմոնյանն աղոթքի ժամանակ ասաց, որ մի կին կա, ում աջ ծունկը այտուցվում է: Նա բժշկության աղոթք արեց: Չգիտեմ՝ դա ինձ համար էր, թե ոչ, բայց ես ինձ վերագրեցի: Ծունկս վիրահատել էին, բայց կրկին այտուցվում և ցավում էր: Այդ օրվա աղոթքից հետո ցավը քչացել է, իսկ ծնկիս քարացած այտուցը՝ փափկել: Սեդա:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գևորգը շաքարային դիաբետ ուներ և վարակվել էր կորոնավիրուսով: Նա 70 տարեկան է, ապրում է Երևանում: Երեկոյան աղոթքի ժամանակ խնդրեցինք նրա բժշկության համար, և հենց հաջորդ օրը՝ առավոտյան, մեզ տեղեկացրին, որ նա արդեն ինքնուրույն շնչում է՝ առանց սարքի։ Մեկ օր հետո Գևորգին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեցին հիվանդասենյակ, և նա արդեն ապաքինվում է:

Սոցիալական հայեցակարգ