Ամենամյա կոնֆերանս 2019

Հունիսի 27-30-ը տեղի կունենա Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը:

ԽՈՍՆԱԿՆԵՐ.

Արթուր Սիմոնյան – «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս

Ռուբիկ Թումանյան – Հայաստանի ԱՀՔ եկեղեցիների «Միաբանություն» միության եպիսկոպոս

Ալեքսանդր Շևչենկո – Սակրամենտոյի «Հացի Տուն» եկեղեցու ավագ հովիվ

Սերգեյ Կոզլով – Վանկուվերի «Ճշմարտություն» եկեղեցու ավագ հովիվ

ՆՊԱՏԱԿԸ.

Ամենամյա այս համաժողովներն այն անհրաժեշտ կանգառներն են մեր ճանապարհին, որոնք թույլ են տալիս լիցքավորվել և զորանալ՝ շարունակելով մեր ընթացքը դեպի մեծ տեսիլքի իրականացում: Տերն Իր ծառայության պարգևների միջոցով գերբնական խոսում է մեր սրտերին, իսկ Սուրբ Հոգին թարմացնում և զորացնում է մեզ՝ մեր առջև դրված ասպարեզն արժանի ձևով անցնելու համար:

ՎԱՅՐԸ.

Հայաստան, Երևան, Թբիլիսյան խճուղի 22/9

ԳՐԱՆՑՈՒՄ.

Արտերկրից ժամանողները լրացուցիչ տեղեկությունների, հարցերի և գրանցման համար կարող են զանգահարել (+374) 55 01 67 78 (Viber) հեռախոսահամարով կամ գրել m.baghdasaryan@wolarm.org էլ. հասցեին:

 

ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ.

Համաժողովի բոլոր ծառայություններին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ հետևյալ հղումներով.

Կոնֆերանսի մասին ընթացիկ նորություններին կարող եք հետևել wolarm.org կայքում. Ինչպես նաև եկեղեցու ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերում.

Facebook- Word of Life Church Armenia (https://www.facebook.com/wolarm/)

Instagram- @wolarmenia

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ.

Էլ. Հասցե – church@wolarm.org

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սուրբ Ծննդյան կոնֆերանս

Սուրբ Ծննդյան կոնֆերանս

Սուրբ Ծննդյան կոնֆերանսՍուրբ Ծննդյան կապակցությամբ հունվարի 5-ին և 6-ին ունեցանք տոնական կոնֆերանս։ Զորավոր Խոսքով կիսվեցին հովիվ Արթուր Սիմոնյանը և միջազգային ավետարանիչ Կարլ Գուստվ Սևերինը։ Մանկապատանեկան ծառայության մանսնակիցները ներկայացան երաժշտական և պարային...

Սուրբ Ծննդյան կոնֆերանս

Սուրբ Ծննդյան կոնֆերանս

Հունվարի 5-ին՝ ժամը 14.00-ին և հունվարի 6-ին՝ ժամը 12-ին և 15-ին, մեր եկեղեցում կունենանք Սուրբ ծննդյան կոնֆերանս։ 2 օր շարունակ՝ 3 տարբեր հավաքույթներ, որոնց ընթացքում խոսքով կկիսվեն հովիվ Արթուր Սիմոնյանը և միաջազգային ավետարանիչ Կարլ Գուստավ Սևերինը։ Կունենանք...

«Լույսի տուն» երիտասարդական կոնֆերանս

«Լույսի տուն» երիտասարդական կոնֆերանս

Հունիսի 30-ին մեր եկեղեցում կայացավ «Լույսի տուն» երիտասարդական կոնֆերանսը։ Ժամեր շարունակ երիտասարդները գտնվում էին Աստծո տան մեջ, փառաբանում և լցվում էին Տիրոջ Խոսքով, իսկ միաբան աղոթքը շարունակվեց մինչև ուշ գիշեր։ Հիասքանչ մթնոլորտ, հաճելի շփում, հյուրասիրություն,...